Տեխնոլոգիական սարքավորումների մատակարարման առաջարկների հարցում

«Ռոսնեֆտ-Արմենիա» ՓԲ ընկերությունն (այսուհետ՝ Պատվիրատու) անցկացնում է նավթամթերքների պահեստարանի գործունեության կազմակերպման համար անհրաժեշտ նավթամթերքի դատարկման, լիցքավորման և պահուստավորման տեխնոլոգիական սարքավորումների մատակարարման և տեղակայման առաջարկների հարցում (այսուհետ՝ Հարցում)։

Մատակարարման համար անհրաժեշտ տեխնոլոգիական սարքավորումների ցանկ՝

  • բենզատարները նավթամթերքով բեռնելու ավտոմատացված համակարգ (1 հատ),
  • երկաթուղային վագոն-տարողություններից նավթամթերքների բեռնաթափման սարքավորում (4 հատ),
  • նավթամթերքների պողպատյա ուղղահայաց պահեստարանի պոնտոն (տարողությունը՝ 2.000խ.մ., 1հատ),
  • նավթամթերքների պողպատյա ուղղահայաց պահեստարանի պոնտոն (տարողությունը՝ 3.000խ.մ., 1հատ)։

Մատակարարման էական պայմաններ

  • Մատակարարվող տեխնոլոգիական սարքավորումները պետք է համապատասխանեն Պատվիրատուի ամբողջական տեխնիկական պահանջներին, որոնք ներկայացված են Հարցման հավելվածում։
  • ՀՀ ոչ ռեզիդենտ ընկերությունները մատակարարումը պետք է իրականացնեն DAP Երևան պայմանով (INCOTERMS-2010): Եթե մատակարարումն իրականացվում է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ հանդիսացող երկրներից, անուղղակի հարկերի վճարումը կատարվում է Պատվիրատուի կողմից՝ ԵԱՏՄ անդամակցության պայմանագրի 18-րդ Հավելվածին համապատասխան։
  • Գնային առաջարկի արժույթը․ ՀՀ ռեզիդենտ ընկերությունների համար՝ ՀՀ դրամ, իսկ ՀՀ ոչ ռեզիդենտ ընկերությունների համար՝ ԱՄՆ դոլար։ Գնային առաջարկներում ԱՄՆ դոլարով ներկայացված գումարները Պատվիրատուի կողմից քննարկման նպատակով կփոխարկվեն ՀՀ դրամի՝ քննարկման օրվա դրությամբ ՀՀ ԿԲ կողմից սահմանված փոխարժեքով։
  • Մատակարարված սարքավորումների դիմաց վճարումը նախատեսվում է կատարել սարքավորումների ստացման ամսաթվից ոչ շուտ քան 10 աշխատանքային օրվա ընթացքում։

Եթե Ձեր ընկերությունը պատրաստականություն է ցուցաբերում մասնակցելու Հարցմանը, խնդրում ենք ներկայացնել փաստաթղթերի հետևյալ փաթեթը՝

ա. «ՆԿ «Ռոսնեֆտ» ՀԲԸ-ում հավատարմագրված ընկերությունները․

1) «ՆԿ «Ռոսնեֆտ» ՀԲԸ կողմից տրամադրված հավատարմագիրը,

2) ԵԱՏՄ շրջանակներում DAP Երևան մատակարարման պայմանով յուրաքանչյուր լաբորատոր սարքավորման համար առանձին առևտրատեխնիկական առաջարկը՝ ռուսերեն լեզվով։

բ. այլ ընկերություններ․

1) ՀՀ ռեզիդենտ ընկերություններ․ յուրաքանչյուր լաբորատոր սարքավորման համար առանձին առևտրատեխնիկական առաջարկը՝ ռուսերեն լեզվով։ Անուղղակի հարկերի գումարը հարկ է նշել առանձին տողով։

2) ՀՀ ոչ ռեզիդենտ ընկերություններ․ DAP Երևան մատակարարման պայմանով յուրաքանչյուր լաբորատոր սարքավորման համար առանձին առևտրատեխնիկական առաջարկը՝ ռուսերեն լեզվով,

3) պետական գրանցման վկայականի պատճենը,

4) կազմակերպության ղեկավարի անձնագրի պատճենը։

Խնդրում ենք պահանջվող փաստաթղթերի փաթեթը ներկայացնել մինչև 04․09․2017թ․ ժամը՝ 18։00-ն, փակ ծրարով հետևյալ հասցեով՝ ՀՀ, Երևան, 0015, Գր. Լուսավորիչ 9, «Երևան Պլազա» բիզնես կենտրոն, 3-րդ հարկ, «Ռոսնեֆտ-Արմենիա» ՓԲԸ գրասենյակ։

Խնդրում ենք ՀՀ ոչ ռեզիդենտ ընկերություններին իրենց մասնակցության վերաբերյալ տեղեկատվությունը Պատվիրատուին հայտնելու նպատակով, Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։ էլեկտրոնային հասցեին ուղարկել փոստային ծառայության միջոցով փաստաթղթերի փաթեթի առաքումը հավաստող անդորրագրի պատճենը:

Հարցերի դեպքում դիմել՝ հեռ. (+37460) 75 75 00:

 

ԿՑՎԱԾ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ`

icon  ТЗ на оборудование.zip

© 2018 «ՌՈՍՆԵՖՏ-ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Поиск