ՏԵՂԱԳՐԱԿԱՆ, ԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ ԵՎ ՏԵՂԱՆՇՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՆԱՆՇՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ

«Ռոսնեֆտ-Արմենիա» ՓԲ ընկերությունն անցկացնում է նավթամթերքների պահեստարանի և բենզալցակայանների հողատարածքների տեղագրական, գեոդեզիական և տեղանշման աշխատանքների իրականացման գնանշման հարցում (այսուհետ՝ Հարցում)՝ սույն Հարցմանը կից ներակայացված աշխատանքների իրականացման տեխնիկական առաջադրանքներին համապատասխան։

Բոլոր աշխատանքները պետք է իրականացվեն մինչև 03․07․2017թ․։

Եթե Ձեր կազմակերպությունը հայտնում է իր պատրաստականությունը մասնակցելու սույն Հարցմանը, խնդրում ենք ներկայացնել գնային առաջարկների փաթեթը՝ տրամադրելով հետևյալ տեղեկատվությունը․

  • ծառայության մատուցման գնային առաջարկը (ներառյալ հարկերը),
  • համապատասխան գործունեության իրականացման լիցենզիայի պատճենը,
  • կազմակերպության պետական գրանցման վկայականի պատճենը,
  • կազմակերպության ղեկավարի անձնագրի պատճենը։

Կազմակերպության գործունեության վերաբերյալ հավելյալ տեղեկատվության ներկայացումը ցանկալի է։ 

Խնդրում ենք գնանշման փաթեթը ներկայացնել ռուսերեն լեզվով, փակ ծրարով մինչև 19․06․2017թ․, ժամը՝ 17։00-ն հետևյալ հասցեով՝ 0015, ք․ Երևան, Գր․ Լուսավորիչի 9, «Երևան Պլազա» բիզնես կենտրոն, 3-րդ հարկ։ 

Լրացուցիչ հարցերի դեպքում դիմել հետևյալ հեռախոսահամարներով՝ (010) 603030 /ներք.103/, (060) 757500 /ներք.103/։

 

Առդիր՝

1․ նավթամթերքների պահեստարանի տեղագրական, գեոդեզիական և տեղանշման աշխատանքների իրականացման տեխնիական առաջադրանք,
2․ բենզալցակայանների (թվով՝ 5 օբյեկտ) տեղագրական, գեոդեզիական և տեղանշման աշխատանքների իրականացման տեխնիական առաջադրանք,
3․ օբյեկտների սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականների և հատակագծերի պատճենները։ 

 

ԿՑՎԱԾ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ՝

icon ТЗ_по_топографо-геодезическим_работам_и_межеванию.zip

© 2018 «ՌՈՍՆԵՖՏ-ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Поиск