Հայտարարություն. Նավթամթերքների պահեստարանի վերակառուցման-վերագործարկման աշխատանքներ

«Ռոսնեֆտ-Արմենիա» ՍՊ ընկերությունը Արարատի մարզ, գ.Սուրենավան, Երևանյան խճուղի 8 հասցեում գտնվող 5.7987հա մակերեսով բիտումի արտադրության գործարանի տարածքում պլանավորում է իրականացնել նավթաբազայի վերակառուցման-վերագործարկման աշխատանքներ, որոնք ընդգրկում են հետևյալ հիմնական աշխատանքների տեսակները.

- 2000խմ և 3000խմ ծավալով նավթամթերքների մետաղական ուղղահայաց ռեզերվուարների վերանորոգում, ներառյալ պողպատյա թիթեղներից հատակների փոխարինումը;

- երկաթուղային վագոններից նավթամթերքի բեռնաթափման սարքավորումների տեղադրում;

- տեխնոլոգիական խողովակաշարի (պողպատյա) մոնտաժում;

- բենզատարների ավտոմատացված բեռնման կայանի կառուցում;

- հրդեհաշիջման համակարգի վերանորոգում;

- էլեկտրամատակարարման համակարգի մոնտաժում:

- տարածքի ուղղահայաց հատակագծում և բարեկարգում;

- երկաթգծի վերգետնյա էստակադայի վերանորոգում;

Եթե Ձեր ընկերությունն ունի նմանատիպ աշխատանքների իրականացման համապատասխան փորձ և պատրաստականություն է ցուցաբերում վերոնշյալ աշխատանքներն իրականացնել մինչև սույն թվականի ավարտը, խնդրում ենք տրամադրել հետևյալ տեղեկատվությունը՝

  • կատարված նմանատիպ աշխատանքների ցանկը՝ համառոտ նկարագրությամբ;
  • ծառայության մատուցման պետական լիցենզիայի պատճենը;
  • կազմակերպության պետական գրանցման վկայականի պատճենը;
  • կազմակերպության ղեկավարի անձնագրի պատճենը:

Խնդրում ենք պահանջվող փաստաթղթերի փաթեթը ներկայացնել մինչև 01․09․2017թ․ ժամը՝ 14։00-ն, փակ ծրարով հետևյալ հասցեով՝ 

ՀՀ, Երևան, 0015, Գր. Լուսավորիչ 9, «Երևան Պլազա» բիզնես կենտրոն, 3-րդ հարկ։

© 2018 «ՌՈՍՆԵՖՏ-ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Поиск