ԲԵՆԶԱԼՑԱԿԱՅԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԾՄԱՆ ԳՆԱՆՇՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ (Փուլ 2)

«Ռոսնեֆտ-Արմենիա» ՓԲ ընկերությունն անցկացնում է գնանշման հարցում (այսուհետ՝ Հարցում)՝ հինգ բենզալցակայանների նախագծային և նախահաշվային աշխատանքների 2-րդ փուլի շրջանակներում: Հարցումն իրականացվում է սույն Հարցմանը կից ներկայացված աշխատանքների իրականացման տեխնիկական առաջադրանքներին համապատասխան։

Խնդրում ենք ծանոթանալ Հարցմանը կից ներկայացվող փաստաթղթերին, դրանք են՝

  • բենզալցակայանների նախագծային աշխատանքների իրականացման տեխնիկական առաջադրանքներ (5 բենզալցակայանի համար),
  • բենզալցակայանների սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականների և հատակագծերի պատճենները,
  • բենզալցակայանների տեսապատկերները/էսքիզները:

Եթե Ձեր ընկերությունն ունի վերոնշյալ ծառայության մատուցման համապատասխան փորձ և պատրաստականություն է ցուցաբերում մասնակցելու Հարցմանը, խնդրում ենք ներկայացնել Ձեր գնային առաջարկը՝ տրամադրելով հետևյալ տեղեկատվությունը՝

  • ծառայության մատուցման գնային առաջարկը (ներառյալ հարկերը)՝ առանձնացված ըստ բենզալցակայանների (ռուսերեն լեզվով):

Գնային առաջարկում անհրաժեշտ է առանձին ներկայացնել տեղագրական, գեոդեզիական և տեղանշման աշխատանքների իրականացման արժեքը (ներառյալ հարկերը)` տեխնիկական առաջադրանքների 5-րդ կետի համապատասխան, ինչպես նաև անհտաժեշտ փորձաքննությունների արժեքը (ներառյալ հարկերը),

  • կատարված նմանատիպ աշխատանքների ցանկը՝ համառոտ նկարագրությամբ (ռուսերեն լեզվով),
  • ծառայության մատուցման պետական լիցենզիայի պատճենը,
  • կազմակերպության պետական գրանցման վկայականի պատճենը,
  • կազմակերպության ղեկավարի անձնագրի պատճենը։

Այն ընկերությունները, որոնք մասնակցել են սույն հարցման 1-ին փուլին, կարող են չներկայացնել նախկինում տրամադրված տեղեկատվությունը:

Խնդրում ենք պահանջվող փաստաթղթերի փաթեթը ներկայացնել մինչև 17․07․2017թ․ ժամը՝ 12։00-ն, փակ ծրարով հետևյալ հասցեով՝ ՀՀ, Երևան, 0015, Գր. Լուսավորիչ 9, «Երևան Պլազա» բիզնես կենտրոն, 3-րդ հարկ։ Հարցերի դեպքում դիմել՝ հեռ. (060) 757500:

 

ԿՑՎԱԾ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ՝

icon  Запрос цен на проектирование АЗС (Этап 2).zip

© 2018 «ՌՈՍՆԵՖՏ-ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Поиск