ԲԵՆԶԱԼՑԱԿԱՅԱՆՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՑԱՆՑԻ ՆԱԽԱԳԾՄԱՆ ԳՆԱՆՇՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ

«Ռոսնեֆտ-Արմենիա» ՓԲ ընկերությունն անցկացնում է հինգ բենզալցակայանների տեղեկատվական ցանցի նախագծային աշխատանքների իրականացման գնանշման հարցում (այսուհետ՝ Հարցում)՝ սույն Հարցմանը կից ներկայացված աշխատանքների իրականացման տեխնիկական առաջադրանքներին համապատասխան։

Նախատեսված աշխատանքների ծավալի և դրանց կատարման պահանջների վերաբերյալ ընդհանուր պատկերացում ձևավորելու նպատակով խնդրում ենք ծանոթանալ Հարցմանը կից ներկայացվող փաստաթղթերին, դրանք են՝

  • բենզալցակայանների տեղեկատվական ցանցի նախագծային աշխատանքների իրականացման տեխնիկական առաջադրանքներ (5 բենզալցակայանի համար),
  • բենզալցակայանների տեսապատկերները/էսքիզները:

Եթե Ձեր ընկերությունն ունի վերոնշյալ ծառայության մատուցման համապատասխան փորձ և պատրաստականություն է ցուցաբերում մասնակցելու սույն Հարցմանը, խնդրում ենք ներկայացնել Ձեր գնային առաջարկը՝ տրամադրելով հետևյալ տեղեկատվությունը՝

  • ծառայության մատուցման գնային առաջարկը (ներառյալ հարկերը)՝ յուրաքանչյուր բենզալցակայանի համար (ռուսերեն լեզվով),
  • կատարված նմանատիպ աշխատանքների ցանկը՝ համառոտ նկարագրությամբ (ռուսերեն լեզվով),
  • ծառայության մատուցման պետական լիցենզիայի պատճենը,
  • կազմակերպության պետական գրանցման վկայականի պատճենը,
  • կազմակերպության ղեկավարի անձնագրի պատճենը։

Խնդրում ենք պահանջվող փաստաթղթերի փաթեթը ներկայացնել մինչև 17․07․2017թ․ ժամը՝ 12։00-ն, փակ ծրարով հետևյալ հասցեով՝ ՀՀ, Երևան, 0015, Գր. Լուսավորիչ 9, «Երևան Պլազա» բիզնես կենտրոն, 3-րդ հարկ։ Հարցերի դեպքում դիմել՝ հեռ. (060) 757500:

 

ԿՑՎԱԾ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ՝

icon  Запрос цен на проектирование информационной сети АЗС.zip

© 2018 «ՌՈՍՆԵՖՏ-ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Поиск